Առաջին համաշխարհայինի «վետերան» կրեան կփոխի իր տիրոջը
Աշխարհ
Բլեյկ անունով միջերկրածովային կրեան, որին մի բրիտանացի զինվոր 1915 թվականին վերցրել էր Թուրքիայում, այժմ հերթական անգամ փոխելու է իր տիրոջը: Այդ մասին գրում The Sun-ը:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ բրիտանական զորքերը Գալիպոլյան թերակղզու վրա պատերազմում էին Օսմանյան Թուրքիայի հետ, Մարրիս ազգանունով մի զինծառայող գտավ կրեային մարտի դաշտում և, պահելով այն իր մոտ, 1916 թվականին բերեց տուն:
Զինծառայողը մահացավ 1983 թվականին և այդ ժամանակվանից ի վեր կրեայի համար հոգ էր տանում կենդանիների մեծ սիրահար, անգլուհի Մարիոն Սկինները: Սակայն վերջինս այժմ արդեն 67 տարեկան է և առողջական խնդիրների պատճառով չի կարող պահել կրեային: Այդ իսկ պատճառով Սկինները նոր հոգատար տեր է փնտրում Բլեյկի համար:
Նշենք, որ կրեայի ճշգրիտ տարիքը անհայտ է, սակայն որոշ միջերկրածովային կրեաներ ապրում են ավելի քան հարյուր տարի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ