«Տաթեւի» ճոպանուղու աշխատանքը ժամանակավոր դադարել է Իրանի երկրաշարժի հետեւանքով
Հասարակություն
Իրանական լրատվամիջոցների նախնական տվյալներով' Իրանի տարածքում' Ահար քաղաքից 16-կմ դեպի հյուսիս-արեւմուտք օգոստոսի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքավ կա 100 տուժած:
Օգոստոսի 11-ին ժամը 16.23-ին արձանագրված երկրաշարժին ժամը 16.34-ին և 16.49-ին հաջորդել են, համապատասխանաբար, 5.9 և 5.5 մագնիտուդով հետցնցումներ: Ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանի տարածքում, մասնավորապես Երեւանի վարչական շրջաններում, Սյունիքի մարզում, Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում' 4.5 բալ ուժգնությամբ, իսկ Երևան քաղաքում' 3-4 բալ: Ցնցումները մեծ ուժգնությամբ զգացվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում' Հադրութում, նաեւ' Ստեփանակերտում: «Արմենպրես»-ին Սյունիքի մարզի «Տաթեւեր» ճոպանուղուց տեղեկացրին, որ ցնցումների հետեւանքով 10-15 րոպեով դադարեցվել է նաեւ «Տաթեւեր» ճոպանուղու աշխատանքը, որը սակայն խուճապի առիթ չի հանդիսացել:
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ:
Իրանում վերջին ամենաուժեղ երկրաշարժը ցնցել է Բամ քաղաքը' 2003թ. դեկտեմբերին' խլելով 31 հազար մարդու կյանք (քաղաքի բնակչության մոտ մեկ քառորդը): Իրանում ուժգին երկրաշարժ է գրանցվել նաեւ 1990 թվականի հունիսին, որի հետեւանքով զոհվել է 37 հազար մարդ, իսկ ավելի քան 100 հազարը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ավերվել են ավելի քան 27 քաղաքներ եւ 1870 գյուղեր:
Armenpress.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը