Միլիարդատեր Սորոսն իր 82–րդ տարեդարձի օրը նշանվել է 40-ամյա Տամիկոյի հետ
Աշխարհ
Հայտնի ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսն այսօր վաղ առավոտյան՝ իր ծննդյան 82-րդ տարեդարձի օրը, հայտարարել է 40-ամյա Տամիկո Բոլթոնի հետ նշանվելու մասին (Tamiko Bolton), հայտնում է Ռոյթերը։ Սա Սորոսի 3-րդ, իսկ նրա ընտրյալի 2-րդ ամուսնությունն է, նշում է գործակալությունը։
Նշանադրության մասին Սորոսը հայտնել է հարազատներին և ընկերներին Նյու–Յորքի նահանգում՝ Սաութհեմփթոն քաղաքում գտնվող իր ամառանոցում։ Պսակադրության օրը դեռևս հայտնի չէ։ Սորոսի ընկերներից մեկի խոսքերով՝ նա իր ընտրյալին է նվիրել վարդագույն ոսկուց պատրաստված մատանի՝ Graff ընկերության անդամանդե քարով։
Նշենք նաև, որ Սորոսն ու Բոլթոնը ծանոթացել են 2008-ի գարնանը։ Հայտնի միլիարդատիրոջ հարսնացուն, որը նախկինում աշխատել է սննդի արդյունաբերության ոլորտում, ներկայումս ունի յոգայի առցանց պարապմունքներ կազմակերպող ընկերություն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ