Հայ դպրոցականները պատրաստ չեն երկրաշարժին
Հայաստան
Համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող նորմերի՝ բազմաթիվ պետական ու հանրային հիմնարկներում պարբերաբար պետք է անցկացվեն երկրաշարժի պարագայում գործելու պլանային վարժանքներ: Մասնավորապես, տարին 1-2 անգամ բոլոր դպրոցներում պետք է կազմակերպվեն տարհանման վարժանքներ:
Նման վարժանքները շատ կարևոր են, որպեսզի երկրաշարժի դեպքում ուսուցիչները և աշակերտները իմանան, թե կախված դասասենյակի գտնվելու վայրից ինչ պետք է անեն՝ առավել անվտանգ լինելու համար:
Lurer.com-ն այսօր զրուցել է մեկ տասնյակից ավել դպրոցներում սովորող աշակերտների, և մի քանի դպրոցներում աշխատող ուսուցիչների հետ: Մեր բոլոր զրուցակիցները հաստատեցին, որ իրենց դպրոցներում երբեք էլ չեն մասնակցել տարհանման վարժություններին և չեն լսել, որ առհասարակ որևէ դպրոցում նման բան կազմակերպվի:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Հայաստանի դպրոցներում սովորող համարյա կես միլիոն աշակերտների մեծ մասը հնարավոր երկրաշարժի դեպքում խուճապի կմատնվի: Այս ամենով հանդերձ պետք է փաստել, որ ինչքան էլ խնդիրը լուրջ է, այն չի գտնվում պետական մարմինների ուշադրության կենտրոնում:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի