Դավիթ Տոնոյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են 2020թ. ռազմական համագործակցության ծրագիրը
Արտաքին Քաղաքական
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2020թ. ռազմական համագործակցության ծրագիրը: Այս մասին նախարարների համատեղ հայտարարության ընթացքում ասաց Դավիթ Տոնոյանը:
«Հանդիպման արդյունքներով ստորագրեցինք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2020թ. ռազմական համագործակցության ծրագիրը, որում ներառված են պաշտպանության բնագավառի միջոցառումներ: Վերջիններս ընդգրկում են ռազմական կրթության, զինծառայողների սոցիալական պաշտպանության, խաղաղապահության և լեռնային պատրաստության ոլորտները»,- ասաց նախարարը:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)