Երևանում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում կլինի շուրջ 31.000 զոհ
Հայաստան
Ճապոնիայի կառավարության աջակցությամբ՝ ամիսներ առաջ իրականացված Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի գնահատման և կառավարման պլանավորման ծրագիր միջանկյալ զեկույցում ի թիվս այլ տվայլների, գնահատված է նաև Երևանում հնարավոր հզոր երկրաշարժի դեպքում զոհերի և վիրավորների ընդհանուր քանակը:
Այսպիսով, Երևանում (Գառնիի խզվածքի վրա) 7 մագնիտուդ երկրաշարժ տեղի ունենալու դեպքում այն մայրաքաղաքում կզգացվի 7-9 բալ ուժգնությամբ: Այդպիսի երկրաշարժի հետևանքով միջին հաշվարկով կզոհվի շուրջ 31 հազար մարդ, իսկ ևս 75 հազարը կստանա մարմնական վնասվածքներ:
Ըստ վարչական շրջանների (համայնքների)՝ կլինի զոհերի թվի հետևյալ մոտավոր պատկերը.
1 Աջափնյակ 1.900
2 Ավան 2.100
3 Արաբկիր 4.400
4 Դավթաշեն 200
5 Էրեբունի 3.800
6 Կենտրոն 6.500
7 Մալաթիա-Սեբաստիա 1.300
8 Նոր Նորք 4.300
9 Նորք-Մարաշ 300
10 Շենգավիթ 4.300
11 Քանաքեռ-Զեյթուն 1.900:
Դանիել Իոաննիսյան


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի