«Գյավուր» բառի համար Էրդողանը պետք է զգուշացում ստանա. Կարո Փայլան
Թուրքիա
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Մեջլիսի խոսնակից պահանջել է Էրդողանի նկատմամբ կիրառել զգուշացման մեխանիզմը։ «Ակոս»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի նախագահությանն ուղղված դիմումի մեջ նշված է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 26–ին իշխող կուսակցության ժողովում իր ելույթում օգտագործել է «գյավուր» բառը՝ թիրախավորելով քրիստոնյաներին։
Կարո Փայլանը պահանջել է, որ խորհրդարանի նախագահը կատարի իր պարտականությունը՝ դատապարտի ատելության խոսքն ու պատշաճ զգուշացում անի։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)