Հայ լեռնագնացը փրկված է. նա արդեն փրկարարների ճամբարում է
Հայաստան
Այսօր՝ ժամը 19.30-ի սահմաններում, ՀՀ ԱԻՆ և Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի համատեղ ջանքերի ու բարձր մակարդակի վրա գտնվող համագործակցության շնորհիվ Ուշբա լեռան վրա գտնվող հայ լեռնագնաց Անդրանիկ Միրիբյանը հատել է լեռան գագաթի ամենավտանգավոր հատվածը և միացել փրկարարների ճամբարին, այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հայ և վրացի փրկարարների համատեղ ուժերով իրականացվել է բարդ փրկարարական գործողություն, որի արդյունքում լեռնագնացը կարողացել է հաղթահարել ճանապարհն ու վերջապես մոտենալ փրկարարներին: Մինչ այդ, վրացական կողմի փրկարարական ուղղաթիռը չորս անգամ փորձել է մոտենալ նրան, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով հայ լեռնագնացին մոտենալ չի հաջողվել:
Այժմ Ա. Միրիբյանը գտնվում է լեռան ստորոտին տեղակայված փրկարարական ճամբարում՝ միանգամայն անվտանգ ու առողջ վիճակում: Հանգստանալուց և ուժերը վերականգնելուց հետո վաղը նա փրկարարների հետ միասին կիջնի լեռան ստորոտից:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի