Անցած տարին տնտեսական առումով բավականին լավ տարի էր. Բաբկեն Թունյան (տեսանյութ)
ՏնտեսությունԵրբ նայում ենք, թե հիմնականում որ ճյուղերի հաշվին է տնտեսական աճ ապահովվել՝ ի հեճուկս այն կարծիքների, որ տնտեսական աճը ապահովվել է հիմնականում խաղային ոլորտի կամ մեքենաների հաշվին, ապա պաշտոնական տվյալների հիման վրա հստակ տեսնում ենք, որ տնտեսական աճին ամենաշատը նպաստել է մշակվող արդյունաբերությունը։ Այս մասին այսօր հրավիրված «2019 թ․ տնտեսական արդյունքը և 2020 թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկմանը հայտարարեց Բաբկեն Թունյանը։
Ըստ բանախոսի՝ երկրորդ տեղում ֆինանասկան և ապահովագրական ծառայությունների ոլորտն է, իսկ խաղային ոլորտն այս առումով տնտեսական աճին նպաստել է մոտ կես տոկոսային կետի չափով։
Բաբկեն Թունյանը նշեց, որ տեղի են ունեցել որոշակի քայլեր, որոնց էֆեկտները արդեն իսկ կզգացվեն այս տարվա մարտի սկզբից։ Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)