Եգիպտոսի նախագահը պաշտոնից հեռացրել է զինված ուժերի ղեկավարին
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի նախագահի մամուլի քարտուղարը հաղորդել է երկրի զինված ուժերի ղեկավար Մուհամեդ Հուսեյն Տանտավիի հեռացման մասին նախագահի ընդունած որոշումը: Այս մասին հայտնում է BBC Russian-ը: Մամլո քարտուղարը նաև հայտարարել է Եգիպտոսի բանակի աշխատակազմի ղեկավար Սամի Անանի հեռացման մասին: Բացի դրանից՝ Մուրսին չեղյալ է համարել նախագահի իրավունքները սահմանափակող սահմանադրական հայտարարությունը:
Հունիսին ընտրված Եգիպտոսի նախագահը իսլամական «Եղբայր մուսուլմաններ» կազմակերպության անդամ է: Նախկին նախագահ Մուբարաքի հեռանալուց հետո «Եղբայների» ու զինյալների միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Տանտավին հեռանալու համաձայնությունը դեռևս չի տվել: Նախագահի մամլո քարտուղարը հայտարարել էր, որ նոր ղեկավար է նշանակվելու Աբդել Ֆատահ Սիսին: Կահիրեում BBC-ի թղթակիցը հայտնում է, որ նման կերպով նախագահը ցույց է տալիս զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն սահմանելու իր ցանկությունը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել