ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել Վրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվել Մինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին «Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ 

Սեփականաշնորհված հողատարածքներ՝ Երևանում և նվիրաբերություններ՝ մարզերում. ովքե՞ր են «ընտրյալները»

Վերլուծական
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախորդ տարի հայտարարել էր, որ Երևանի հանրային այգիներում կան մի քանի հազար քմ մակերեսով սեփականաշնորհված հողատարածքներ, որոնց սեփականատերերի հետ բանակցություններ են տարվում՝ քաղաքի այլ հատվածներում նույն չափով տարածքների հետ փոխանակելու համար։ «Գալիս են մարդիկ, որոնք այգու մեջ ունեն 2000, 3000 քմ սեփականաշնորհած հող՝ հանրային այգու մեջ։ …. Շատ և շատ տնտեսվարող սուբյեկտներ, բիզնեսմեններ, հասկանալով, որ ես վճռական եմ, մեր թիմը վճռական է, իրենք էլ հասկանալով, որ ոչ մի շահ՝ բացի համայնքի շահից չենք հետապնդում, ասում են՝ եկեք էսպես անենք՝ էս 2-3 հազ քմ-ը տամ համայնքին հետ, դուք ինձ մի ուրիշ տեղ էտ նույն չափով տվեք, մենք էնտեղ կառուցենք շենք։ Եվ մենք գնում ենք համագործակցության»,- ասել էր Մարությանը։
 
Մարությանը նաև հայտարարել էր, որ քաղաքապետարանը նախկինում աճուրդի է հանել կանաչ տարածքներ, որոնք ոչ պատահական մարդկանց են վաճառվել կադաստրային գնով՝ շուկայականից «10, 20, 30, 50 անգամ ավելի էժան»։ «Իրենք գնում էին ու գցում էին մի կողմ։ Տարիներ անցան նոր են եկել շինթույլտվություն ստանալու»,- ասել էր Մարությանը։
 
Սեփականաշնորհված հողատարածքներից մեկը գտնվում է Նոր Նորքի Գայի պողոտայի 19/72 հասցեում՝ Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի միջև ընկած զբոսայգում։ Տարածքի մակերեսը 2,000 քմ է։ Այն 2008-ի դեկտեմբերին Ստանիսլավ Հովակիմյանին է վաճառել Տիգրան Ռաֆիկի Սարգսյան անունով անձը՝ 270 մլն դրամով: Հովակիմյանը նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի («Դերժավայի Արկադի») հայրն է։ Մյուս տարածքը գտնվում է Զբոսայգում, որտեղ խոշոր վարձակալներից մեկն էլ Արմինե Հովակիմյանն է՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնիհիմնադիրն ու տնօրենը: Վերջինս էլ Արկադի Համբարձումյանի քույրն է: Արմինե Հովակիմյանի վարձակալած տարածքն, ըստ գործող պայմանագրի, կազմում է 1352,33 քմ, որը զբաղեցնում է KFC արագ սննդի ռեստորանը:
 
Մոսկովյան 4/1 հասցեում է գործում «Ռիալտո» սրճարանը, որի զբաղեցրած 463,18 քմ մակերեսով տարածքը վարձակալության իրավունքով տրվել է «Երևանյան երեկոներ» ՍՊԸ-ին: Երևանի քաղաքապետարանի և ընկերության միջև գործող պայմանագիրը կնքվել է 2019 թվականի ապրիլին, սակայն ընկերությունը Օղակաձև զբոսայգու երկրորդ հատվածում տարածք է վարձակալել դեռևս 2001 թվականից: «Երևանյան երեկոներ» ՍՊԸ-ն հիմնադրել է Կարեն Քեհյանը 2000 թվականին և եղել է ընկերության միակ սեփականատերը: 2011 թվականի հունիսից ընկերության 50-ական տոկոս բաժնեմասի սեփականատերերը Դավիթ Արզումանյանն ու Լուսինե Գրիգորյանն են:
Երևանում սեփականաշնորհված հողատարածքներից ամենախոշորը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հովնաթանի փողոցի 56/1 հասցեում: Հողատարածքը 2016-ի հունիսի 2-ին ձեռք է բերել Նատալի Վարդանի Մնացականյանը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով։ Մնացականյանը հաղթել էր աճուրդը և տարածքի համար վճարել 30,441,096 դրամ: Նատալի Մնացականյանը 2011-ին համահիմնադրել է «Սիլվեռ գլաս» ՍՊԸ-ն, որը գործունեություն է ծավալում «Յունոնա» քիմմաքրման ծառայության անունով։ Նրա մայրը՝ Էլյանորա Մնացականյանը, հանդիսանում «ՄԱԱ Գրուպ» ՍՊԸ-ի բաժնետեր:
Սրանք միակ դեպքերը չեն, իհարկե: Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի շենքում և հարակից՝ «Վարդավառի» զբոսայգում, թաղապետարանն ու Երևանի ավագանին, տարիներ շարունակ, մի շարք տարածքներ են օտարել կամ վարձակալությամբ հանձնել նախկին թաղապետ՝ ՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներին։ 2009-ին Էրեբունու թաղապետարանը գույքի առքուվաճառքի պայմանագիր է ստորագրել քաղաքացի Գառնիկ Ավետիսյանի հետ։ Գնորդը, որպես սեփականություն, ձեռք է բերել Սասունցի Դավթի 87 հասցեում գտնվող անշարժ գույքը, որն ունի 0.0061 հեկտար (61 քառակուսի մետր) մակերեսով հողատարածք ու 58 քառակուսի մետր տարածքով խանութ։ Գույքի վաճառքի գինը կազմել է 2.8 միլիոն դրամ։ Գառնիկ Ավետիսյանը Սեդրակյանների ընտանիքի մերձավորներից է, նաև բաժնեմաս ունի Մհեր Սեդրակյանի որդու ընկերությունում՝ Բիդեք-ում։
 
Իհարկե, նման իրավիճակներից կարելի կլիներ խուսափել, եթե համայնքի սեփականություն հանդիսացող հողի օտարման գործընթացը լիներ թափանցիկ և առանց կոռուպցիոն ռիսկերի: Սակայն, պետք է փաստել, որ Նոր Հայաստանում էլ այդ կոռուպցիոն ռիսկերը պահպանվում են, համայնքների ղեկավարներն ազատորեն տնօրինում են հողամասերի ճակատագրերը, և կարող են դրանք անգամ նվիրաբերել, ինչպես արել է Գորիսի համայնքապետարանը:
Կամ, օրինակ, տրամադրել վարձակալության՝
 
Ի դեպ, սույն քաղաքացու մասին բաց աղբյուներից ինֆորմացիա փնտրելիս գտանք հետևյալը: Նույն անունով-ազգանունով անձը հանդիսանում է «Խայթ» ՀԿ-ի տնօրեն:
Իսկ ինքը՝ ՀԿ-ն, նշվում է որպես կրոնական:
Էջմիածնում պատկերը կրկին նույնն է: Ավագանին որոշումներ է կայացնում՝ առանց մրցույթի համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը այս կամ այն ՍՊԸ-ին տրամադրելու:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
Ամենադիտված