Harvard-ը ձեռք է բերել Facebook-ի 20,000 բաժնետոմս
Աշխարհ
Harvard Management Co. ընկերությունը, որը զբաղվում է աշխարհի ամենահարուստ համալսարանի՝ Հարվարդի ակտիվների կառավարմամբ, ձեռք է բերել Facebook սոցիալական ցանցի 20,000 բաժնետոմս:
Ելնելով անցյալ ուրբաթ օրվա Facebook-ի բաժնետոմսերի գնից (մեկ բաժնետոմսի համար 21.81 ԱՄՆ դոլար)՝ Harvard Management Co.-ի կողմից ձեռք բերված բաժնետոմսերի ընդհանուր գումարը կազմել է 436,140 ԱՄՆ դոլար:
Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցն առաջին անգամ իր բաժնետոմսերը համընդհանուր վաճառքի էր հանել այս տարվա մայիսին: Այն ժամանակ մեկ բաժնետոմսը գնահատվում էր $38, իսկ այսօր գինը նվազել է 43%-ով կամ $17-ով:
Մարկ Ցուկերբերգը Facebook սոցիալական ցանցի վրա սկսել է աշխատել 2003թ.-ից, երբ սովորում էր Հարվարդի համալսարանի երկրորդ կուրսում: 2004թ.-ին նա թողել է ուսումը և տեղափոխվել Կալիֆորնիա, որպեսզի կենտրոնանա սոցիալական ցանցի զարգացման վրա:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ