Վենեսուելայում մշակվում է նոր ռազմական դոկտրին ԱՄՆ-ի դեմ հնարավոր պատերազմի համար
Աշխարհ
Վենեսուելայում մշակվում է նոր ռազմական դոկտրին, որը պետք է նախապատրաստի երկիրը Միացյալ Նահանգների դեմ երկար և հաջողակ պատերազմի: Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Մարիա Կորինա Մաչադոն, որը արդեն ծանոթացել է նոր ռազմական պլանի կրկնօրինակի հետ:
Փաստաթղթում նաև նշվում է, որ 2013-ին պարտիզանական զինված խմբերի թիվը կհասնի մեկ միլիոնի, իսկ 2019-ին՝ 2 մլն-ի, հաղորդում է France24՝ վկայակոչելով մեքսիկական ԶԼՄ-ներին:
Պատգամավորը նաև նշում է, որ փաստաթուղթն, ըստ երեևույթին, ստեղծվել է Կուբայի իշխանությունների աջակցությամբ: Հիշեցնենք, որ Վենեսուելան ակտիվորեն գնում է ռուսական զենք ու ռազմական տեխնիկա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)