Ջրհեղեղ Ֆիլիպիններում. զոհերի թիվը հասել է 92-ի
Աշխարհ
Պաշտոնական տվյալներով՝ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի շրջակայքում ուժեղ ջրհեղեղի պատճառով զոհերի թիվը հասել է 92-ի։
Սա հայտնի է դարձել ընթացիկ գիշերը մայրաքաղաքի շրջակայքում երկրի Բնական աղետների ռիսկի նվազեցման ազգային խորհրդի հայտնած ամփոփիչ տվյալների արդյունքում։ 4 մարդ անհայտ կորածների թվում է, հայտնում է GMA News-ը։ Անցյալ շաբաթ 2 օրվա ընթացքում Ֆիլիպինների մայրաքաղաքում մի ամսվա տեղումների նորմայից շատ տեղացած անձրևների պատճառով Մանիյայում գետի մակարդակը բարձրացել է ու դուրս գալով ափերից՝ ողողել 12 միլիոն բնակչություն ունեցող հսկայական մեգապոլիսի կեսը։ Փրկարարները ստիպված են եղել մարդկանց էվակուացնել հենց փողոցից։ Ըստ նախնական տվյալների՝ ջրհեղեղի հետևանքով տուժել են մայրաքաղաքում բնակվող 3.3 միլիոն քաղաքացի, իսկ էվակուացման կենտրոններում մարդկանց թիվը շարունակում է մնալ 418 հազարից բարձր։ Աղետի հետևանքով ավերվել է 3 հազար տուն և վնասվել 5.5 հազար կառույց, 3 կամուրջներն ու 86 ճանապարհները մեքենաների համար մնում են անանցանելի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ