Հաքերները հարձակվել են WikiLeaks-ի կայքի վրա
Աշխարհ
Associated Press-ը հայտնում է, որ WikiLeaks-ի կայքը հարձակման է ենթարկվել։ Կայքի վրա հարձակումը սկսվել է օգոստոսի սկզբին և վերջին օրերին ուժգնացել է։ Ներկա պահին WikiLeaks-ն անհասանելի է։ Գրոհը շատ ավելի բարդ է ծրագրավորված, քան նմանատիպ այլ հարձակումների դեպքում է։ Ինչպես հայտնում է The Register-ը, գրոհի պատասխանատվությունն իր վրա է վերցրել AntiLeaks հաքերական խմբավորոումը։ Նրա անդամներն իրենց կոչում են «երիտասարդ ամերիկացիներ, որոնց խորապես հուզում է Ջուլիան Ասանժի շուրջ ծավալվող իրադարձությունները»։ Ավելի վաղ այս խմբավորման մասին ոչինչ հայտնի չէր։ Հիշեցնենք, որ Ասանժը Շվեյցարիայում մեղադրվում է բռնաբարության մեջ, իսկ ԱՄՆ-ում՝ հետախուզության մեջ է և վերջին երկու ամիսներին գտնվում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ Այսկերպ նա փորձում է խուսափել իրեն Շվեդիային հանձնելուց, քանի որ վերջինս կարող է հանձնել ԱՄՆ-ին, որտեղ նրան սպառնում է ցմահ բանտարկություն։ Ասանժը քաղաքական ապաստան է խնդրել Էկվադորից, բայց վերջինիս իշխանությունները դեռևս չեն պատասխանել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ