Հնդկաստանը Հայաստան կմատակարարի ռադարներ, որոնք հայտնաբերում են թշնամու զենքը 50 կմ հեռավորությամբ
Հայաստան
Հնդկաստանը Հայաստան տեղորոշման ռադարների մատակարարման 40 մլն դոլար արժեքով համաձայնագիր է կնքել: Ինչպես տեղեկացնում են հնդկական լրատվամիջոցները՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները, նախատեսվում է 4 Swathi ռադարների մատակարարում, որոնք ապահովում են թշնամու զենքի արագ, ավտոմատ եւ ճշգրիտ հայտնաբերում 50 կմ հեռավորությամբ:
Ռադարը կարող է միաժամանակ հաղթահարել տարբեր տեղերում զենքի տարբեր տեսակներից արձակված մի քանի արկեր:
Հնդկական լրատվամիջոցները հայտնում են, որ Հայաստանը իրականացրել է ռուսական եւ լեհական համակարգերի փորձարկումներ, սակայն արդյունքում ընտրել է հնդկական համակարգը:


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է