Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված «շարժումը» հրահրված է և անպարկեշտ
Հասարակություն
Ավարտվեց Լոնդոնի օլիմպիադան։ Համեմատելով այս օլիմպիադան Պեկինում տեղի ունեցած օլիմպիադայի հետ, երբ ստացել էինք 6 բրոնզե մեդալ, հնչեցին տեսակետներ, որ այս անգամ մարզիկների ելույթները բավական անհաջող էին։
Նշենք, որ այս տարի Հայաստանի օլիմպիական ընտրանին 3 մեդալով զբաղեցնում է 60-րդ տեղը:
Օլիմպիական խաղերի ընթացքում և խաղերի ավարտից հետո, տարբեր սոցցանցերում, լրատվական կայքերում շարունակում են մեղադրանքներ հնչել ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին։
Այս ամենի մասին Լուրեր.com–ը զրուցեց ԲՀԿ ԱԺ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ։ Նա այս խոսակցությունները համարեց անպարկեշտ։ «Ես ուղղակի անպարկեշտ և հրահրված եմ համարում նման հրապարակումները։ Այն ամենը, ինչ հայկական սպորտի համար արել և շարունակում է անել Գագիկ Ծառուկյանը, պատմության մեջ երբևէ որևէ գործիչ չի արել։ Նման ներդրում և նման ավանդ ոչ ոք հայկական սպորտում չի ունեցել»։
Նաիրա Զոհրաբյանը նշեց նաև, որ, ի վերջո, այս օլիմիադայում նվաճեցինք արծաթե մեդալ, որը անկախ Հայաստանի պատմության մեջ որևէ անգամ չի եղել։
«Եթե Պեկինում մենք բավարարվեցինք բրոնզե մեդալով, ապա այս օլիմպիադայում մեդալի գույնը փոխեցինք։ Իհարկե, որոշ մարզիկների հետ շատ ավելի հույսեր էին կապվում, որոնք չարդարաձան։ Ֆեդերացիաների նախագահների, առանձին մարզիկների, մարզիչների հետ այդ խնդիրը կքննարկի պարոն Ծառուկյանը։ Բայց կոնկրետ մեղադրանքներ ուղղել պարոն Ծառուկյանի՞ն. ես այս «շարժումը» համարում եմ ուղղակիորեն հրահրված և անպարկեշտ»,– եզրափակեց Զոհրաբյանը։
Գայանե Համբարձումյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը