Եգիպտոսում Սահմանադրական հանձնաժողովին առաջարկել են կատարել խորհրդարանի գործառույթները
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի հեղինակավոր քաղաքական գործիչ, «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության» նախկին ղեկավար Մուհամեդ էլ-Բարադիեն կարծում է, որ Սահմանադրական հռչակագրի փոփոխությունից հետո, մինչև նոր խորհրդարանի ընտրությունները, երկրի օրենսդիր իշխանությունը պետք է հանձնել Սահմանադրական խորհրդին։ Երկրի նախագահ Մուհամեդ Մուրսին կիրակի օրը հայտարարել է անցած տարվա հունիսին ընդունված Սահմանադրական հռչակագրի գործողությունների կանխման մասին։ Համաձայն Սահմանադրական հռչակագրի՝ խորհրդարանի բացակայության պարագայում օրենսդրական իշխանության իրավունքերը փոխանցվում են զինվորներին։ Կիրակի օրը, Սահմանադրական հռչակագրի փոփխությունից բացի, Մուրսին նաև հայտնել է նոր սահմանադրություն ընդունելու համաժողովրդկան հանրաքվեից հետո Եգիպտոսում նոր խորհրդարականան ընտրությունների անցկացման մասին։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել