Այսօր ձախլիկների միջազգային օրն է
Հասարակություն
Ձախլիկների միջազգային օրը առաջին անգամ նշվել է 1992 թվականի օգոտոսի 13-ին՝ դրանից երկու տարի առաջ ստեղծված ձախլիկների բրիտանական Ակումբի նախաձեռնությամբ։
Ըստ վիճակագրության, Երկիր մոլորակի բնակչության մոտ 10%-ը ձախլիկ է։ Ձախլիկները ստիպված են առնչվել գրիչի, համակարգչային մկնիկի, խոհանոցային տեխնիկայի և կենցաղային այլ պարագաների օգտագործման հետ կապված բազմաթիվ խնդիրների հետ։ Այդ իսկ պատճառով ձախլիկները (ավելի քան 500 մլն մարդ աշխարհում) այս օրը ձգտում են գրավել դիզայներներների, արտադրողների ուշադրությունը, որպեսզի վերջիններս ապրանքներ ստեղծելիս հաշվի առնեն նաև ձախլիկների յուրահատկությունը։
Օգոստոսի 13-ին ձախլիկների հասարակական կազմակերպությունները նախաձեռնում են տարբեր միջոցառումներ և մրցույթներ՝ թույլ չտալով մասնակիցներին օգտագործել աջ ձեռքը։
Նշենք նաև, որ հայտնի ձախլիկների թվում են Էլիզաբեթ թագուհին, Նապոլեոնը, Ժաննա դ'Արկը, Հուլիոս Կեսարը, Ուինսթոն Չերչիլը, Լեոնարդո դա Վինչին, Արիստոտելը, Նյուտոնը, Մարկ Տվենը, Միքելանջելոն, Մոցարտը, Մերիլին Մոնրոն, Պագանինին, Շումանը, Բեթհովենը, Պետրոս Առաջինը, Չարլի Չապլինը, Ֆրանց Կաֆկան, Պոլ Մակկարտնին, Ջեյմս Քեմերոնը, Էնրիկո Կառուզոն, Քուրթ Քոբեյնը, Ռախմանինովը, Վիկտորիա թագուհին, Ուիլյամ արքայազնը և այլոք։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը