Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը
Արտաքին Քաղաքական
Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը.
«Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»»:
Հիշեցնենք, որ Մեւլյութ Չավուշօղլին Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Հանդիպումից հետո թուրք նախարարը թվիթերյան գրառում է կատարել. «Մինսկի խումբն այսուհետ պետք է կատարի ավելի ակտիվ աշխատանք Ղարաբաղյան հարցի կարգավորման համար: Այդ որոշումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,-գրել է Չավուշօղլին:
.@MevlutCavusoglu's advise to #OSCE Minsk Group Co-Chairs on #NagornoKarabakh conflict invites reflection on Luke 4:23 - “Physician, heal thyself"
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) March 2, 2020


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)