Ճապոնիայում ստեղծվել է աշխարհի ամենաարագ տպիչը
Աշխարհ
Ճապոնական Kyocera Corp ընկերությունը հայտնել է աշխարհում ամենաարագ՝ րոպեում 152 էջ տպող սարքի ստեղծման մասին։ Տպիչի հիմնական յուրահատկությունը տպող գլխիկն է։ Սովորական լարային տպիչների նման նրա բանաձևը 300dpi է, մի տարբերությամբ, որ նոր տպիչները, ունենալով երկու գլխիկ, միաժամանակ տպում են թերթի երկու կողմը, հաղորդում է NEWSru.com-ը։ Սակայն սպառողները երկու «տուփ» թանաք գնելու կարիք չեն ունենա, քանի որ գլխիկները միևնույն հիմքի վրա են։ Գլխիկի լայնությունը 112 միլիմետր է։ Նոր գլխիկը կարող է տպել միաժամանակ երկու գույնով, դրա հետ մեկտեղ, սարքը ստեղծելիս օգտագործել են ուլտրաձայնային տեխնոլոգիաներ, որի շնորհիվ նույնիսկ ամենաարագ ռեժիմի դեպքում գույները թղթի վրա չեն խառնվում։ Նոր տպիչը հասանելի է միայն ընկերությունում, իսկ միջազգային շուկա դուրս կգա մեկ տարի հետո։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ