Ամերիկացի հարսնացուն հարսանիքի օրը սպանել է իր ապագա ամուսնուն
ԱՄՆ
Փենսիլվանիա նահանգի Ալենթաուն արվարձանում հարսնացուն դանակահարել է փեսային հարսանիքից մի քանի ժամ առաջ։ Այս մասին հաղորդում է The Morning Call թերթը։ Հանցագործությունը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին այն բնակարանում, որտեղ ապրել է զույգը երեք երեխաների հետ միասին։
31-ամյա Նա Քոլա Դարսել Ֆրանկլինը և 36-ամյա Բիլի Ռաֆայել Բրյուսթերը պետք է ամուսնանային օգոստոսի 11-ի առավոտյան, սակայն գիշերը նրանց մեջ վեճ է բռնկվել, որի հետևանքով Ֆրանկլինը դանակով երկու անգամ հարվածել է ապագա ամուսնուն սրտի հատվածում։ Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն մի քանի ժամ անց մահացել է։ Վիճաբանությանը ականատես են եղել Բրյուսթերի եղբայրը իր կնոջ հետ, որոնք գտնվել են հանցագործության վայրում՝ զույգի բնակարանում, սակայն սպանության պահին սենյակում չեն եղել։
Զույգի վիճաբանության պատճառը հայտնի չէ։ Ըստ հարևանների՝ Ֆրանկլինը և Բրյուսթերը այդ բնակարանում համերաշխ ապրում էին արդեն մեկ տարի։ «Նրանք շատ հաճելի և հանգիստ մարդիկ էին»,- ասում է նրանց հարևաններից մեկը։ Նշենք, որ Ֆրանկլինը ձերբակալվել է, սակայն նա պնդում է, որ չի ցանկացել սպանել իր զուգընկերոջը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)