Ճապոնիայի միջուկային արդյունաբերությունը Ֆուկուսիմայի պատճառով կորցրել է 46 միլիարդ դոլար
Աշխարհ
2011 թվականի մարտին Ֆուկուսիմայի կայանի վրա տեղի ուեցած վթարի պատճառով Ճապոնիան կորցրել է 46 միլիարդ դոլար, հաղորդում է Bloomberg-ը։ Ամբողջ կորցրած գումարը մոտավորապես հավասար է 2004-2010 թվականներին նույն կազմակերպությունների ստացած գումարին։ Ճապոնիայի կառավարությունը մտածում է երկրում ստեղծվող էներգետիկ կայանների մասնաբաժնի փոփոխության մասին։ Կառավարական խորհրդակցություններում քննարկում են այդ մասնաբաժնի տարբեր տարբերակների մասին։ Բացի դրանից մոտակա շրջանում կառավարությունը մտադիր է վերացնել տեղական էներգետիկ մենաշնորհությունը։ Ավելի վաղ այլ երկրներում արված նմանատիպ բարեփոխումներ զգալի փոփոխությունների են հանգեցրել։ Այժմ բնապահպանությանը հասցվող վնասի պատճառով ճապոնական 50 միջուկային ռեակտորներից աշխատում են միայն երկուսը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան