ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորական խոսք է հղել Բուլղարիայի Ազատագրման օրվա առթիվ
Արտաքին Քաղաքական
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Վահե Էնֆիաջյանը շնորհավորական խոսք է հղել Բուլղարիայի Ազատագրման օրվա առթիվ։
Ինչպեստեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գրասենյակից, շնորհավորական խոսքում նշված է.
«Հանդիսանալով ՀՀ Ազգային Ժողովում Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար, սրտանց շնորհավորում եմ բարեկամ ժողովրդին Բուլղարիայի Ազատագրման օրվա կապակցությամբ:
Կարևորելով Հայաստանի և Բուլղարիայի ժողովուրդների միջև պատմական հարաբերություններն ու սերտ համագործակցությունը գրեթե բոլոր բնագավառներում, իմ խորին համոզմունքն է, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա արդյունավետ համագործակցությունն էլ ավելի կզարգանա՝ ի շահ մեր երկու երկրների:
Բուլղարիայի բարեկամ ժողովրդին մաղթում եմ արդյունավետ համագործակցություն, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)