Սիրիական ապստամբները ոչնչացրել են թշնամու ՄիԳ-23-ը (տեսանյութ)
Մերձավոր Արևելք
Օգոստոսի 13-ին «Մուհամեդ մարգարեի հետնորդները» խմբի ապստամբները հայտարարել են Դեիր ազ-Զաուր քաղաքի շրջակայքում կառավարական ուժերի ՄիԳ-23-ի ոչնչացման մասին։ Իբրև իրենց խոսքի ապացույց՝ նրանք Youtube-ում տեղադրել են ինքնաթիռի ոչնչացման պահը փաստագրող տեսանյութ։ Համաձայն տեսանյութում հնչող կրակոցների՝ կործանիչը ոչնչացվել է հակաօդային սարքավորումով։ Օդաչուի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Սիրիական կառավարությունը գործողությունը չի մեկնաբանել։ Ավելի վաղ ապստամբները մի քանի անգամ հայտարարել են կառավարական ուղղաթիռի ոչնչացման մասին, բայց կատարվածը ապացուցող ոչ մի փաստարկ չեն բերել։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել