Մեկ ամսում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1.150 անգամ
Աշխարհ
Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011 թ.-ի նոյեմբերի 1-ից 30-ն Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1.150 անգամ:
Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք:
ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն՝ նշյալ ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 950 անգամ:
Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար զինատեսակներից` ավելի քան 300 անգամ:
Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում` ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի