ՄԱԿ-ի մարդասիրական գործողությունների գրասենյակի ղեկավարը կայցելի Սիրիա ու Լիբանան
Մերձավոր Արևելք
ՄԱԿ-ի մարդասիրական գործողությունների գրասենյակի ղեկավար Վալերի Ամոսը օգոստոսի 14-16-ը կայցելի Սիրիա ու Լիբանան։ Ամոսը հայտարարել է, որ այցը կապված է ինչպես հարևան երկրներում ապաստանած փախստականների, այնպես էլ Սիրիայի զինծառայողների կողմից գրավված տարածքներում իշխող անմարդկային պայմանների հետ։ Սպասվում է, որ Ամոսը հանդիպելու է Սիրիայի ղեկավարության ու «Կարմիր մահիկ»-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տարածաշրջանում մարդասիրական օգնության ավելացման հնարավորության մասին։ Օրինապահ կազմակերպությունների տվյալներով՝ այսօր էլ շարունակվում են մարտեր ընթանալ Դամասկոսում ու Հալեպում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ