Խռացնող երեխաները դեպրեսիայի ու գերակտիվության հակում ունեն
Գիտություն և Մշակույթ
Pediatrics ամսագրում ամերիկացի գիտնականները գրում են, որ երեխաների շրջանում մշտական ու բարձր խռոցը կապված է նախադպրոցական ու կրտսեր դպրոցական տարիքում վարքի հետ ունեցած խնդիրների հետ։ Գիտնականները նշում են, որ այդ վարքագծային խանգարումները արտահայտվում են գերակտիվությամբ, ընկճախտով և անուշադրությամբ։ Գիտնականները հետևել են 249 փոքրիկների ու հարցաքննել նրանց մայրերին քնի բնույթի ու պահվածքի յուրահատկությունների մասին։ Արդյունքում պարզել են, որ շաբաթվա մեջ առնվազն երկու անգամ բարձր խռացնող 2-3 տարեկան փոքրիկները ավելի շատ վարքագծային խնդիրներ են ունեցել, քան այն երեխաները, որոնք ընդհանրապես չեն խռացրել։ Գիտնականների հետազոտության արդյունքում պարզվել է, որ մշտական բարձր խռոցը միջինում հատուկ է յուրաքանչյուր տասներորդ երեխային։ Խռոցը խոսում է երեխայի մոտ շնչառության հետ ունեցած խնդիրների մասին, որը բուժման կարիք ունի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ խռացնող մարդիկ քնի մեջ ավելի շատ կալորիաներ են այրում, քան չխռացնողները։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի