Մայր Տաճար կբերվեն Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների մասունքները
Հայաստան
Դեկտեմբերի 3-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչների` Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը:
Տոնի առթիվ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 2-ին, երեկոյան ժամերգությանը և նախատոնակին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար կբերվեն և, մինչև հաջորդ օրվա երեկոյան ժամերգություն, կմնան Մայր Աթոռի Գանձատանը պահվող Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:
Դեկտեմբերի 3-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ: Այս ընթացքում հոգևորականաց դասն ու հավատացյալ ժողովուրդը հնարավորություն կունենան իրենց խոնարհումը բերել առաքյալների սրբազան մասունքներին:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է