Նավթի գներն աճում են
ԱՄՆ
Նավթի համաշխարհային գներն այսօր աճում են՝ ԱՄՆ-ի վիճակագրական տվյալների հայտարարման սպասումով, որը կարող են տնտեսության վերականգնման ևս մեկ ապացույց համարվել:
Ամերիկյան WTI նավթատեսակի սեպտեմբերյան ֆյուչերսների գներն աճել են $0.64-ով՝ մեկ բարելի դիմաց կազմելով $93.51, իսկ հյուսիսծովյան Brent տեսակի նավթի գները՝ $1.52-ով՝ մեկ բարելի դիմաց կազմելով $114.47:
Ներդրողներն անհամբեր սպասում են վաղվա՝ ԱՄՆ-ի առևտրի տվյալների հաշվետվության հայտարարմանը, որը, ըստ վերլուծաբանների, ավելացել է 0.3%-ով: Եթե ներդրողների հույսերն արդարանան, ապա դա ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման ևս մեկ ապացույց կլինի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)