Սիրիային քաղաքացիական պատերազմի իրական վտանգ է սպառնում. "Al Jazeera"
Մերձավոր Արևելք
Վերջին ինն ամիսների ընթացքում Սիրիայում հակակառավարական ցույցերի պատճառող զոհերի թիվը հասել է 4 հազարի։ Այս տվյալները հայտնել է ՄԱԿ–ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Պիլայը։
«Ըստ հավաստի աղբյուրների՝ զոհերի թիվը գերազանցում է չորս հազարը», – ասել է Պիլայը։ Վերջինս նշել, որ կառավարական զորքերի զինվորներից շատերը անցնում են ընդդիմության կողմը։
«Քանի որ զինվորականությունն ավելի ու ավելի շատ է սկսել անցնել ընդդիմության կողմը և պայքարել իշխանության դեմ, ինչպես որ ես օգոստոսին էի կանխատեսել, այժմ իմ կանխատեսումները գնալով իրականանում են, և գնալով մեծանում է Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսելու վտանգը», – նշել է ՄԱԿ–ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը։
Այսօր տեղի է ունենալու ՄԱԿ–ի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հատուկ նիստը՝ Սիրիայում տիրող իրավիճակը քննարկելու համար։ Հանդիպումը կազմակերպել է ԵՄ–ն այս տարի ղեկավարող Լեհաստանը, որին այդ հարցում աջակցել են, ընդհանուր առմամբ, 68 երկիր։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)