Սիրական հեռուստատեսությունը հաստատել է ՄիԳ-23-ի կորուստը. (տեսանյութ)
Մերձավոր Արևելք
Սիրիայի հանրային հեռուստաալիքը հաստատել է օգոստոսի 13-ին երկրի արևելքում ՄիԳ-23-ի կործանման լուրը։ Հաղորդավարը հայտնել է, որ ինքնաթիռը ընկել է ոչ թե ապստամբների կրակոցներից, այլ տեխնիկական պատճառներով։
Մինչ այդ ընդդիմադիրները շարունակում են պնդել, որ ինքնաթիռը ընկել է հենց իրենց հակաօդայինի կրակոցից։ Եթե ընդդիմադիրների տարբերակը հավաստի է, ապա ՄիԳ-23-ը ամբողջ հակամարտության ընթացքում ընդդիմադիր ապստամբների կողմից ոչնչացված առաջին ինքնաթիռն է։ Ավելի վաղ ընդդիմադիրները հայտնել են Հոմսում ու Դամասկոսում իրենց կործանած ուղղաթիռների մասին, սակայն այս տեղեկությունը դեռևս ապացուցված չէ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում