Հայաստանն ու Չինաստանը կիրականացնեն հետախուզվող անձանց փոխանակում
Արտաքին Քաղաքական
ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագիրը վավերացնելու մասին հարցը:
Հարցն ընդունվեց՝ ստանալով 117 կողմ ձայներ:
Պայմանագրի կողմը պայմանագրի դրույթներին համապատասխան և հայցվող կողմի պահանջով պարտավորվում է մյուս կողմին հանձնել իր տարածքում հայտնաբերած և հայցող կողմից հետախուզվող ցանկացած անձի՝ այդ անձի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու կամ նշանակված պատիժն իր կատար ածելու նպատակով: Պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն՝ հանձնման մասին հարցումը կարող է բավարարվել միայն այն դեպքում, եթե արարքը, որի համար հանձնում է պահանջվում, համարվում է հանցանք՝ երկու կողմերի օրենքներով, և եթե հարցումը կատարվել է այնպիսի քրեական հանցանքի համար, որի երկու կողմի օրենքներով պատժելի է ազատազրկման՝ նվազագույնը 1 տարի ժամկետով »,-ասաց Գրիգորյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)