Մահացել է Ալվարդ Պետրոսյանի որդին
Հասարակություն
Երկարատև հիվանդությունից հետո երիտասարդ հասակում մահացել է հրապարակախոս, դաշնակցական գործիչ Ալվարդ Պետրոսյանի որդին:
Ինչպես տեղեկացանք Թերլեմեզյան գեղարվեստի պետական քոլեջի պաշտոնական կայքից, Նարեկ Առուշանյանը ծնվել է 1973թ., Երևանում: 1992թ-ին ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը, 1998թ-ին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: 1999թ-ից ՀՀ նկարիչների միության անդամ է եղել, 2009թ-ից՝ ՀՀ նկարիչների միության նախագահության անդամ:
2005թ-ից դասավանդել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, 2007թ-ից Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն է եղել:
1995թ-ից մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների Հայաստանում, ինչպես նաև արտերկրում
1995-1998թթ՝ երիտասարդական ցուցահանդես, ՀՀ նկարիչների միություն, Երևան, ՀՀ
1999-ին՝ «Թատրոն և կինո» խմբակային ցուցահանդես, ՀՀ նկարիչների միություն, Երևան, ՀՀ
1999-2000թթ՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ», ՀՀ նկարիչների միություն, Երևան, ՀՀ
2000՝ խմբակային ցուցահանդես, Համաշխարհային «Կարմիր Խաչ» կենտրոն, Վաշինգտոն, ԱՄՆ
2001՝ խմբակային ցուցահանդես, ՀՀ նկարիչների միություն, Երևան, ՀՀ
2002՝«Քար և գույն» անհատական ցուցահանդես, «Գոռ» ցուցասրահ, Երևան, ՀՀ
2003՝ անհատական ցուցահանդես,«Morehouse» ցուցասրահ, Բոստոն, ԱՄՆ
2003՝ անհատական ցուցահանդես, «ALMA» կենտրոն, Բոստոն, ԱՄՆ
2007-2010թթ՝ Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի քոլեջի դասախոսների խմբակային ցուցահանդես,«Թերլեմեզյան» ցուցասրահ, Երևան, ՀՀ
2008՝ խմբակային ցուցահանդես, ՀՀ նկարիչների միություն, Երևան, ՀՀ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը