Սի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանը Հնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլել ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրել Պունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդ Շորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին են Տեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել են Պապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ռումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում Պայմանագրային զինծառայող է մահացել Սիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել է Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում Ֆլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել են 

ԳԱԱ-ի հարցում չպետք է լինենք անհեռատես. անձերի պատճառով չպետք է տուժեն ինստիտուտները

Գիտություն և Մշակույթ

«Բոլորին հայտնի է, թե մեր երկրում գիտությունն ինչ վիճակում է: Հայաստանի գիտության համակարգը հոգեվարքի մեջ է: Բարեբախտաբար, կան շնորհալի գիտնականներ ևս: Ցավոք, ԳԱԱ-ն վաղուց նույնացվում է մի արատավոր կառավարման համակարգի հետ, որտեղ կարող են փողով, ծանոթով դառնալ թղթակից անդամ, ակադեմիկոս: Արդյունքում՝ ունենք ծերանոց, որտեղ մարդիկ աշխատանքի են գնում՝ ժամանակ առ ժամանակ բամբասելու, իրար հետ զրուցելու»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով ԳԱԱ լուծարման հնարավոր հարցին: 

Նա նշեց, որ նույն այդ մարդիկ, տարեկան զեկույցներում ակադեմիային են վերագրում երիտասարդ, շնորհալի գիտնականների արձանագրած արդյունքները. «Դա անհասկանալի է, քանի որ նույն այդ մարդիկ ամեն կերպ խոչընդոտում են երիտասարդ գիտնականների աշխատանքին: Նրանց համար փակում են դեպի գիտություն, դեպի ակադեմիա տանող ճանապարհը»:

Մանասերյանը շեշտեց, որ այդ կառույցը չպետք է նույնացվի Հայաստանի գիտության հետ: Բացի այդ, տնտեսագետը կարծում է, որ մեր ազգային կարևորագույն  ձեռքբերումը՝ ԳԱԱ-ն, չպետք է լուծարվի անձանց պատճառով, քանի որ կան այլ տարբերակներ, որոնց կիրառմամբ հնարավոր է առողջացնել ԳԱԱ-ն:

«Կառույցը պետք է դառնա այսօրվա մարտահրավերներին համահունչ, վերակազմավորվի՝ մեծապես երիտասարդների և միջին սերնդի մասնակցությամբ: Այն մարդկանց միջոցով, ովքեր տեղյակ են միջազգային անցուդարձին և ճանաչում են իրենց երկիրը»,- ասաց նա:

Նա նշեց, որ հայ մտածողների երազանքն է եղել ակադեմիա ունենալը. «Ակադեմիան և նրա կազմում գործող ինստիտուտները մեկ օրում չեն ստեղծվել: Կարծում եմ՝ նույնիսկ համակարգային փոփոխոխություններ անելիս՝ պետք է շատ նրբանկատ լինել՝ փորձելով բարձրացնել արդյունավետությունը: Ցանկացած պարագայում փակելը ամենահեշտ տարբերակն է»:

Մանասերյանը ընդգծեց, որ ԳԱԱ հարցը կարգավորելու համար ամենակարևորը երիտասարդ գիտնականների ներգրավվածությունն է, քանի որ տարիներ շարունակ ամեն ինչ արվել է, որպեսզի երիտասարդները չլինեն գիտության մեջ. «Այժմ պետք է հակառակը անել՝ մոտիվացնել նրանց, որպեսզի ԳԱԱ աշխատակից լինելը նրանց համար պատվաբեր լինի: Առհասարակ, կարծում եմ, որ ԳԱԱ հարցում չպետք է լինենք անհեռատես: Անձերի պատճառով չպետք է տուժեն ինստիտուտները, կարևոր կառույցները: Մենք պետք է շատ ավելի հոգատար լինենք այս հարցում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկմանԴոնբասի դիմաց՝ անդամակցությո՞ւն դաշինքին․ Թրամփի առաջարկը բարդ ընտրության առաջ է դրել ԵվրոպայինԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ ՆահապետյանՊուտինի և Թրամփի հանդիպումը դարձել է նրանց ութերորդ շփումը վերջին ինը տարումԹրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել ԵվրոպայումԿայացել է GTA VI տեսախաղի համաշխարհային թողարկումըԹուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել ԻսրայելինԿոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդԱլեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըԹարգմանիչ ու օգնական՝ ակնոցի մեջ․ Google-ի ու Samsung-ի նոր քայլըԷրդողանը հայտնել է Թուրքիայում բորսայական ճգնաժամի գործով 136 ձերբակալության մասինNvidia-ն փոխում է շուկայի տրամադրությունը․ ԱՄՆ ֆյուչերսներն աճում են«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՈսկին՝ ավելի քան մեկ տարվա նվազագույնին․ գինը կորցրել է 2 տոկոսՇատ բան եմ ասել, հետո՞. Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ (տեսանյութ) Պեսկով. Պուտինը Սի Ծինփինին ներկայացրել է Ուկրաինայում իրավիճակըԻրան–ԱՄՆ սրացումը հարվածում է բորսաներին․ Ծոցի շուկաները նահանջում ենՊուտին–Թրամփ–Սի․ ՆԱՏՕ-ն և Լեհաստանի ահազանգը. Նոր Սահմանադրություն, Բաքվից՝ պահանջներ
Ամենադիտված