Հայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանը Հայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն Սիմոնյան Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կա Ամստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակ Եթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն Սիմոնյան Met Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ 5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել է Ռուսաստանի Ռոստով քաղաքում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել «Ալմազ» գործարանի հարևանությամբ գտնվող պահեստում․ (տեսանյութ) Տղամարդուն ձերբակալել են դպրոցականների կոշիկներից ներդիրներ գողանալու կասկածանքով Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը Բրիթնի Սփիրսի «Britney» ալբոմի 25-ամյակին թողարկվել է 5 նախկինում չհրապարակված երգ ՀՅԴ Հայ դատը Սինիրլիօղլուին մեղադրում է Հայոց ցեղասպանության ժխտումը խթանելու մեջ 

Կապանում հետցնցումները շարունակվում են, բայց վտանգն անցել է

Հայաստան

Այսօր առավոտյան ժամը 6-ի սահմաններում Կապանում նոր ցնցում է գրանցվել, որը սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության սարքավորումների գրանցած տվյալների համաձայն՝ 3.5 բալ է կազմել:

«Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօերեն Ստեփան Բաղդասարյանի փոխանցմամբ՝ հետցնցումները շարունակվելու են, բայց դրանք իրենցից վտանգ չեն ներկայացնելու, ուժգնությունը մարում է եւ գնալով թույլ նկատելի են դառնում: Նույնիսկ նույն ուժգնությամբ երկրաշարժ լինելու դեպքում էլ վտանգ չի լինելու, քանի որ փաստն այն է, որ տեղի ունեցած երկրաշարժից տներ չեն փլվել ու մարդկային տուժածներ էլ չկան: Բացի այդ, միեւնույն օջախում նույն ուժգնությամբ երկրաշարժ երկրոդ անգամ չի լինում եւ կրկնվելու վտանգ չկա, ուստի բնակիչները պետք է հանդարտվեն եւ խուճապի չմատնվեն: «Ընդհանուր առմամբ 120 հետցնցում է գրանցվել մեզ մոտ մինչեւ 3 բալ ուժգնությամբ, իսկ 3.5 բալից մինչեւ 5 բալ ուժգնությամբ հետցնցումների թիվը հասել է 27-ի:

Կապանի բնակելի շենքերը սեյսմակայուն են, Խորհրդային Միության տարիներին դրանք կառուցվել են այնպես, որ մինչեւ 8 բալ երկրաշարժ լինելու դեպքում սեյսմակայուն լինեն, սակայն տարբեր պատճառներով՝ նախագծային, շինարարական թերությունների, բնակիչների կողմից անօրինական շինությունների կառուցման հետեւանքով դրանք այսօր կարող են դիմանալ միայն 7 բալ ուժգնության երկրաշարժի:

Մարզի քաղաքներից ամենախոցելին Կապան քաղաքն է, որտեղ բազմաբնակարան շենքերի թիվն հասնում է 252-ի, դրանցից 69-ը 9 հարկանի շենքեր են: Բնակիչերը պետք է հավատան պաշտոնական մեր տվյալներին, որ խուճապի մատնվելու կարիք այլեւս չկա, ոչ թե փողոցային անհիմն ու անտեղի լարվածություն առաջացնող խոսակցություններին հավատան: Ես հասկանում եմ մեր բնակիչների խուճապային տրամադրության պատճառը եւ չեմ մեղադրում, պատերազմ տեսած ժողովուրդ են ի վերջո, բայց նրանց մասնագիտորեն բացատրում եմ, որ հետցնցումները բնական պրոցես են երկրաշարժից հետո, իսկ երկրաշարժի կանխատեսումներ անելը բացառված է»,- ասում է պարոն Բաղդասարյանը եւ հավելում, որ Կապանն առաջին անվտանգության գոտում է գտնվում, որն ամենաթույլ գոտին է եւ ամենաուժեղ երկրաշարժը կարող է հասնել մինչեւ 8 բալի, իսկ նման ուժգնությամբ երկրաշարժ այստեղ երբեւէ չի գրանցվել:

Կապանի տարածաշրջանում երկրաշարժի ցնցումներից սեփական տներ են վնասվել, Սյունիք գյուղական համայնքում ու նույն համայնքի Սզնագ բնակավայրում մի քանի տների պատերը ճաքել, տեղ-տեղ քանդվել են, որոշ տներ էլ վթարայնություն են ձեռքբերել եւ ապրելը վտանագավոր է դարձել:

Ցնցումները հետքեր են թողել նաեւ Կապանի ծայրամասային Լենհանքեր թաղամասի 2 տների վրա, որտեղ նույն իրավիճակն է եւ ակնկալում են պետության աջակցությունը, որպեսզի շինանյութ հատկացնեն կամ մասնագետներ ուղարկեն ամրացնելու տան պատերը' հետագայում իրենց տանիքներում երեխաների հետ անվտանգ ապրելու համար:

Իսկ Կապանում երկրաշարժից հետո բնակչության շրջանում խուճապը լիովին տեղի չի տվել: Ցնցումների գրանցման գիշերը փողոցներում, բակերում, քաղաքի օդանավակայանի տարածքում գիշերն անցկացնելուց հետո, բնակչության շրջանում դեռեւս հաջորդ օրերին անհանգստությունը լիովին չի անցել, նույնիսկ մեկը մյուսին շարունակել է խորհուրդ տալ խանութներից առաջին անհրաժեշտության ապրանքները գնել եւ պատրաստի պաշար ունենալ հանկարծահաս վտանգի դեպքում:

Aravot.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվիՀայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանըՀայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն ՍիմոնյանՈւկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կաFox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալըԱմստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակԵթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն ՍիմոնյանMet Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել էԹրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները կշարունակի նոյեմբերի 7-ինՌուսաստանի Ռոստով քաղաքում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել «Ալմազ» գործարանի հարևանությամբ գտնվող պահեստում․ (տեսանյութ)Տղամարդուն ձերբակալել են դպրոցականների կոշիկներից ներդիրներ գողանալու կասկածանքովԿիևը երկու տարվա ընթացքում «Մեծ յոթնյակից» ստացել է 49,4 միլիարդ դոլարՀարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-ՏերյանըԲրիթնի Սփիրսի «Britney» ալբոմի 25-ամյակին թողարկվել է 5 նախկինում չհրապարակված երգՀՅԴ Հայ դատը Սինիրլիօղլուին մեղադրում է Հայոց ցեղասպանության ժխտումը խթանելու մեջԹրամփը միջանկյալ ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ի կորուստները գնահատում է 3 տրիլիոն դոլարՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել էԹրամփը մեծ առաջընթաց է արձանագրել ուկրաինական հակամարտության կարգավորման գործումՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը30 հազար մարդ է դիմավորել Հռոմի պապին Ուրուգվայում52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան ԼելիոնՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ինԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԱՄՆ-ում հոկտեմբերին ստեղծվել է 165 հազար աշխատատեղ, սակայն գնաճը շարունակում է նվազեցնել գնողունակությունըNYT. Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը կոչ է արել Թրամփին դադարեցնել Իրանի հետ պատերազմըԱՄՆ-ն ու Իրանը մոտենո՞ւմ են հակամարտության դադարեցմանը․ Թրամփը խոսել է առաջընթացի մասին«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկայինԹրամփը հայտարարել է Իրանին նոր հարվածների մասին․ թիրախում Քեշմ կղզին է եղելԹրամփը նշել է, որ Իսրայելը և Մերձավոր Արևելքը իրենց գոյությամբ պարտական ​​են իրենՌուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինՀրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն էAI ոլորտի բաժնետոմսերի անկումը ցնցել է համաշխարհային շուկաներըՊեդրո Ալյանան երդվել է որպես Պարագվայի նախագահՀյուստոնի քաղաքապետը նոր հրաման է ստորագրել՝ սահմանափակելով ներգաղթային մարմինների հետ համագործակցությունըԵրեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցումPress TV. Քեշմ կղզում պայթյուններ են տեղի ունեցելՃանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր․ «Փաստ»Ռուսական հարվածից Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 53-իՎերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համարԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերինԻսրայելի ռազմական գործողությունները խորացրել են պառակտումը ԱՄՆ քաղաքական դաշտումԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիՊարագվայի նախկին նախագահ Պենյան տնային կալանքի տակ էTRIPP-ի շրջանակում կստեղծվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման խմբեր․ ԱԳՄԱՆԺողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքներըՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան
Ամենադիտված