ՊԲ-ն հերքում է. հայկական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել
Հայաստան
Հայկական կողմը չի խախտել հրադադարի ռեժիմը: Ինչպես ասաց ԼՂՀ պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը, ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«Պաշտպանության բանակի առաջատար ստորաբաժանումները պահպանում եւ հարգում են հրադադարի ռեժիմն առաջնագծի ամբողջ երկայնքով: Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվության է տարածել»,-նշեց Հասրաթյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, թե իբր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանակից Աղդամի շրջանում ադրբեջանցի զինվոր 19-ամյա Ֆաիկ Միրզամագոմեդ օղլու Ռիշանովը գլխից վիրավորվել, ապա հիվանդանոցում մահացել է՝ հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետեւանքով:
Armenpress.am


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի