«Հրապարակ». Սարգսյանների հետ խնամիանալը անդրադարձե՞լ է հարցի լուծման վրա. մամուլ
Հայկական Մամուլ
Վերջերս Փայլակ Հայրապետյանի ընտանիքը խնամիացավ Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքի հետ: Փայլակ Հայրապետյանի եղբոր թոռնուհին ամուսնացավ Սաշիկ Սարգսյանի որդու հետ: Մամուլը գրեց, որ այդ միությամբ փակվեց նաև «Ամերիաբանկի» և «Հայաստան» հանրախանութի ամիսներ շարունակ տևած վեճը։
Թերթի թղթակիցը Փ. Հայրապետյանից հետաքրքրվել է, թե արդյոք Սարգսյանների հետ խնամիանալն անդրադարձե՞լ է հարցի լուծման վրա: «Իմիջիայլոց, որ գրում էին, թե իմ թոռն է ամուսնացել, ասեմ, որ իմ թոռը չէ, եղբորս թոռն է: Հետո էլ՝ խնամիությունն ի՞նչ կապ ունի սրա հետ: Խնամի՞ն պիտի բերի իմ փողը, իմ շենքերը տա ի՞նձ: Նա չի այս ամենի հեղինակը: Սրա հեղինակը Աշոտ Սուքիասյւսնն է, բանկն է ու մեր նախարարությունը»,֊ասել է Հայրապետյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին