«Հայկական Ժամանակ». Ալյուրի մեծածախ գինը բարձրացել է
Հայկական Մամուլ
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ալյուրի մեծածախ գինը հերթական անգամ բարձրացել է: Բարձր որակի ալյուրի 50 կիլոգրամանոց պարկը 11 հազար 500 դրամից դարձել է 12 հազար դրամ, իսկ որոշ խանութներում թանկացել է նաև հացը։
Մասնավորապես, նախկինում 150 դրամով վաճառվող հացը խանութներում սկսել են վաճառել 170 դրամով: Այդ ոլորտի ներկայացուցիչների պնդմամբ, եթե խանութում հացը չի թանկացել, ապա դա նշանակում է՝ իրենց վաճառած հացի քաշը նախկինից թեթև է:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին