«Հայկական Ժամանակ». «ԱրմենՏել»-ի սեփականատեր ռուսական ընկերությունը ցանկանում է վաճառե՞լ հեռախոսակապը
Հայկական Մամուլ
Ըստ շրջող լուրերի` «ԱրմենՏել» ընկերության սեփականատեր ռուսական «Վիմպելկոմ» ընկերությունը ցանկանում է այս աշնանը վաճառել ֆիքսված լարային հեռախոսակապը՝ իր տնօրինման տակ պահելով միայն բջջային կապը:
Ավելին, «ԱրմենՏել»-ում պտտվող լուրերի համաձայն, ռուսական ընկերությունը ներկայումս փորձում է գնորդ գտնել և իր մտադրության մասին պաշտոնապես կհայտարարի միայն այն ժամանակ, եթե որեևէ ընկերության հետւսքրքրի հնարավոր գործարքով: 2006-ին «Վիմպելկոմը» հայկական ընկերության ողջ բաժնեմասի համար հունական ընկերությանը վճարել է 382 միլիոն եվրո: Սակայն, այդ գումարը ներառում էր ողջ ընկերությունը, իսկ թե միայն ֆիքսված կապի համար ռուսական «Վիմպելկոմը» որքան գումար է ցանկանում ստանալ, դեռևս հայտնի չէ:
Թերթին չի հաջողվել այս լուրի վերաբերյալ «ԱրմենՏել»-ից պաշտոնական պարզաբանում ստանալ»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին