«Հայկական Ժամանակ». ՀԿԳՎ քննիչները Ռուբեն Հայրապետյանին պատշաճ կերպով չեն հարցաքննել
Հայկական Մամուլ
«ՀԺ»-ն գրում է, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳՎ քննիչները Ռուբեն Հայրապետյանին պատշաճ կերպով չեն հարցաքննել:
Սպանված ոազմաբժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններից Տիգրան Եգորյանը երեկ թերթի թղթակցին հայտնել է, որ քրեական գործի նյութերին ծանոթանալիս բազմաթիվ հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք խիստ կասկածի տակ են դնում ողջ նախաքննության ընթացքը: Օրինակ՝ Ռուբեն Հայրապետյանի ցուցմունքում, որը նա տվել էր հուլիսի 6-ին ՔԳՎ ՀԿԳՎ-ում, նշել է, թե դեպքի ժամանակ եղել է Սևանում, ապա Ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ դեպքի հանգամանքները պարզելու համար հեռախոսազանգ է կատարել:
Ցուցմունքի մեկ այլ հատվածում նշում է, թե տեղյակ չէ դեպքի հանգամանքների մասին: «Ու քննիչը այդ հանգամանքը բացարձակ անուշադրության, անտարբերության է մատնում, այդ կապակցությամբ ոչ մի լրացուցիչ հարց չի ուղղում նրան, թե զանգի միջոցով ի՞նչ եք ճշտել, որտեղի՞ց էիք իմացել դեպքի մասին, արդյունքում ի՞նչ ճշտեցիք և այլն»:
Տիգրան Եգորյանի խոսքով, լուրջ կասկածանքներ կան նաև, որ քրեական գործում առկա աշխատանքային պայմանագրերը, համաձայն որոնց կալանավորված վեց անձանցից հինգը «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցներ են, կեղծ են և կնքվել են հետին թվով:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին