«Հայկական Ժամանակ». Հրաչ Քեշիշյանը՝ «Արմենիա» հեոուստաընկերության գործադիր տնօրեն
Հայկական Մամուլ
«ՀԺ»-ի տեղեկություններով՝ շուրջ 15 օր առաջ ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը նշանակվել է «Արմենիա» հեոուստաընկերության գործադիր տնօրեն:
Տարբեր հեռուստաընկերություններում աշխատելուց հետո՝ մինչ այս նշանակումը նա «Արմենիա»-ի գլխավոր պրոդյուսերն էր: Իր նոր պաշտոնի մասին լուրի հաստատումը ստանալու համար, երեկ կապվել Հրաչ Քեշիշյանի հետ թերթի թղթակցին չի հաջողվել:
Հեռուստաընկերությունից էլ ասացին, որ արձակուրդում է՝ միաժամանակ հաստատելով, որ նոր գործադիր տնօրենը Քեշիշյանն է: Ի դեպ, «Արմենիա»-ն կարծես լուրջ փոփոխությունների փուլ է թևակոխել:
Համենայնդեպս, բացի նոր գործադիր տնօրենից (ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր Գագիկ Մկրտչյանը), այստեղ էլի մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել՝ մասնավորապես ղեկավար կազմում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին