«Ժողովուրդ». «Ազգային միաբանություն» կուսակցության կայքէջն օրական 2-5 այցելու է ունենում
Հայկական Մամուլ
Չնայած Արտաշես Գեղամյանը վաղուց է հանրապետականացել ու ՀՀԿ ցուցակով պատգամավոր է դարձել, սակայն պարզվում է՝ նրան պատկանող «Ազգային միաբանություն» կուսակցությունը կայքէջ էլ ունի։
Ամեն օր այն 2-5 այցելու է ունենում, իսկ համեստ ձևավորմամբ ու խիստ կուսակցականացված կայքի միայն հիմնական էջում Արտաշես Մամիկոնիչի ուղիղ 11 լուսանկար է տեղադրված: Ա. Գեղամյանի կուսակցության կայքում օրերս հայտնվել է նաև Ս. Սարգսյան-Վ. Պուտին հանդիպման պաշտոնական լուսանկարը: Սրանով թերևս, Ա. Գեղամյանը հասկացնում է, որ ինքը, իրենից բացի, ճանաչում և ընդունում է նաև Ս. Սարգսյանին ու Վ. Պուտինին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին