Սմբատ Գոգյանը հրաժեշտ կտա պաշտոնին
Հայաստանhraparak.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Նա աշխատանքային խնդիրներ ունի սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հետ, մասնավորապես՝ Գոգյանը հրաժարվում է կատարել նրա խնդրահարույց ցուցումները։
Կայքը կապ է հաստատել ԲՈԿ-ի նախագահի հետ՝ տեղեկությունը ճշտելու համար․ վերջինս զրույցում նշել է․ «Եկեք սպասեք պաշտոնականին, էլի»։
Հարցին՝ այլ աշխատանքի առաջարկ ունի՞, պատասխանեց՝ չի կարող ասել, հարցն անձնական է։
Նշենք, որ Գոգյանն այս պաշտոնին նշանակվել է հեղափոխությունից հետո՝ 2018-ի հունիսին։