«Ժողովուրդ». Արթիկի քաղաքապետի պաշտոնում ԲՀԿ–ն որևէ թեկնածու չի առաջադրել
Հայկական Մամուլ
ԲՀԿ-ն սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Արթիկի քաղաքապետի պաշտոնում որևէ թեկնածու չի առաջադրել: Ու սա այն դեպքում, երբ Աժ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն այս քաղաքում հաղթել էր ՀՀԿ-ին:
«ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ Արթիկի կառույցի ղեկավար, Աժ պատգամավոր Մուշեղ Պետրոսյանը խոստովանել է, թե չէր ցանկանա, որ իրենց թեկնածուն պարտվի: «Պարտադի՞ր է, որ թեկնածու դնենք: Հարմար չի եղել, չենք առաջադրել, եթե հարմար թեկնածու ունենայինք, կառաջադրեինք»,-ասել է նա՝ հավելելով որ իրենք, ի տարբերություն Գյումրու, այստեղ չունեն հաղթող թեկնածու:
Նշենք, որ սեպտեմբերի 9-ին Արթիկում կայանալիք ՏԻՄ ընտրություններին իրենց թեկնածությունն են առաջադրել անկուսակցականներ Սերգեյ Զաքարյանը, Հովակիմ Երիցյանը, Մեսրոպ Բզնունին ու ևս 3 ՀՀԿ-ակւսններ՝ Հմայակ Աբրահամյանը, Արսեն Աբրահամյանը և ներկայիս գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին