«Ժողովուրդ». Առաջիկայում Սաթիկ Սեյրանյանը կուսակցությո՞ւն է հիմնելու
Հայկական Մամուլ
«ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն առաջիկայում կուսակցություն է հիմնելու:
Այս օրերին քննարկվում է անվանումը: Չի բացառվում, որ կուսակցության հիմնադիր անդամ դառնա «Ազատ դեմոկրատներից օրերս դուրս եկած, նախկին ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը: Նշենք, որ Սաթիկ Սեյրանյանը ժամանակին մասնակցել է «Ազատ դեմոկրատներ»-ի համաժողովներին, նույնիսկ հայտարարել, որ գաղափարապես համաձայն է այդ կուսակցության ծրագրին:
Թերթը փորձել է այս ամենի հետ կապված մեկնաբանություն խնդրել Ա. Զուրաբյանից, սակայն վերջինս թերթի հեռախոսազանգերին չէր պատասխանում: Իսկ Ս. Սեյրանյանը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ:
Թերթը հիշեցնում է, որ Ս. Սեյրանյանը պատգամավորի թեկնածու էր առաջադրվել Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր ընտրվեց Արտակ Աարգսյանը՝ ՍԱՍ֊ի Արտակը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին