«Հայկական ժամանակ». ԲՀԿ-ն քննարկելու է
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Դուբայից վերադառնալուց հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ նախագահականում բավական լարված հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ:
Մեր աղբյուրները վկայում են, որ Ծառուկյանը նախ Սարգսյանից պարզաբանում է խնդրել իր համախոհների նկատմամբ իրականացվող հետապնդումների կապակցությամբ, ինչին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ դա իրավական հարց է, և որ դրանով զբաղվում են իրավապահ մարմինները: Ի պատասխան Ծառուկյանն էլ ասել է, որ իրենց կուսակցությունը մտադիր է միայնակ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ինչին Սերժ Սարգսյանը ռեակցիա չի տվել: Մեր տեղեկություններով, հաջորդ շաբաթ ԲՀԿ-ն պատրաստվում է քննարկել Հայ ազգային կոնգրեսի նոյեմբերի 25-ի հանրահավաքը»:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել