Սիրիայի անդամակցությունը Իսլամական համագործակցության կազմակերպությանը կդադարեցվի
Աշխարհ
Իսլամական համագործակցության կազմակերպության (ITN) անդամ երկրների արտգործնախարարները համաձայնության են եկել Սիրիայի՝ կազմակերպությանը անդամության դադարեցման մասին որոշման հարցում, հաղորդում է Agence France-Presse-ը։
Արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում Սիրիայի անդամության կասեցմանը կողմ քվեարկեց նախարարների ճնշող մեծամասնությունը։ Որոշմանը դեմ, ինչպես հաղորդում են դիվանագիտական աղբյուրները, արտահայտվեցին միայն Իրանի ներկայացուցիչները, որը Սիրիայի և Ալժիրի իշխող ռեժիմի հետևողական դաշնակիցն է։
Նշենք, որ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների որոշումը առաջարկության կարգավիճակ ունի։ Ակնկալվում է, որ Սիրիայի անդամությունը ֆորմալ կդադարեցվի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի ընթացքում, որը տեղի կունենա օգոստոսի 14-15-ին Մեքքայում։
Նշենք, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը սկսել է գործել 1969-ից և ներկայումս ունի 57 անդամ երկրիր, որոնց թվում են գրեթե բոլոր մերձավորարևելյան երկրները, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի պետությունները, Իրանը, Թուրքիան, Ինդոնեզիան և նախկին ԽՍՀՄ-ի միջինասիական հանրապետություննeրը: Ռուսաստանն ունի դիտորդի կարգավիճակ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ