Գյումրիում ձևավորելու է ընտրությունների վերահսկման hամակարգող կենտրոն՝ շտաբ
Հասարակություն
«Քաղաքը մերն է» Գյումրիի բարեփոխման քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի օգոստոսի 14-ին կայանալիք 16-րդ ընդհանուր ժողովում ձևավորելու է ընտրությունների վերահսկման hամակարգող կենտրոն՝ շտաբ։
Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
««Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության հանրային կապերի խումբը հայտնում է, որ շտաբի ստեղծման նպատակն է առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր 7 թեկնածուների գաղափարները հանրությանը հասցնելը, ընտրապայքարը հսկելը, ինչպես նաև ընտրությունների ընթացքն ու քվեների հաշվարկը վերահսկելը:
Ժողովի օրակարգային հարցերն են' Գյումրու Ավագանու անդամության համար առաջադրված թեկնածուների ցուցակի ուսումնասիրությունը, քարոզարշավի գործողությունների պլանավորումը, օգոստոսի 22-ին «Կինո Հոկտեմբեր»-ի դահլիճում կայանալիք' նախընտրական ծրագրի շնորհանդեսի կազմակերպումը, նախընտրական թիմային ծրագրի վերջնամշակման հարցերը և այլն:
Տեղեկացնենք, որ «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը հիմնվել է 2012 թվի մայիսի 18-ին' Գյումրիում 2004 թվից ձեւավորված Գյումրու հանրային խորհրդի հենքի և գաղափարախոսության հիման վրա:
Նախաձեռնության նպատակն է Գյումրու արմատական բարեփոխումը, խնդիրների համակարգային լուծումներին մեկնարկ տալը, ինչի համար տեղական ինքնակառավարման և ավագանու աշխատանքի բարելավումը հիմնական գործիքներից մեկն են համարում նախաձեռնությունում:
Նախաձեռնության ակտիվիստները հասարակական, գիտական, մանկավարժական և գործարար աշխարհի ներկայացուցիչներն են, ովքեր տարիներ շարունակ աշխատել են իրենց ոլորտներում, իշխանություններում ներգրավված չեն եղել, ջանքեր են ներդրել տեղական ինքնակառավարման բարեփոխման համար և հիմա, հաշվի առնելով բազմաթիվ գործոններ ու հանրության կարծիքները, իրենց խմբից Գյումրիի ավագանու անդամության համար առաջադրել են 7 թեկնածու»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը