Պակիստանը խոստացել է ԱՄՆ-ին սկսել թալիբների դեմ ռազմական գործողությունները
ԱՄՆ
Պակիստանի իշխանությունները ծրագրավորել են սկսել խոշոր ռազմական գործողություններ «Թալիբան» շարժման զինյալների դեմ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հայտարարությունը։
Նախարարի խոսքով՝ Պակիստանի զինված ուժերի ղեկավարը Աֆղանստանում ամերիկյան խմբավորման ղեկավար Ջոն Ալենի հետ որոշ մանրամասներ է քննարկել։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ գործողությունների սկսման կոնկրետ օրը հայտնի չէ, բայց, ամենայն հավանականությամբ, այն կսկսի մոտ ապագայում։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Փաննեթիի խոսքով՝ Պենտագոնը ամեն ձևով ողջունում է Իսլամաբադի նախաձեռնությունը, անգամ եթե գործողությունները չվնասեն «Հաքքանի» խմբավորման զինյալներին, այլ ուղղված լինեն միայն Պակիստանի վայրի շրջանների թալիբներին։
Պակիստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները նշանակալի վատթարացան 2011–ին՝ ԱՄՆ-ի թշնամիներին, այդ թվում Աֆղանստանին աջակցելու պատճառով։
Հիշեցնենք, որ Պակիստատնին նաև մեղադրել են «Հաքքանի» ցանցի հետ համագարծակցության մեջ, որը մի շարք մասշտաբային հարձակումներ է գործել ավղանական ու ամերիկյան զորքերի վրա, ինչպես նաև 2011–ի սեպտեմբերին հարձակվել է Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան ու ՆԱՏՕ-ի ուժերի շտաբի վրա։ Վաշինգթոնը Պակիստանին բազմիցս կոչ է արել ռազմական գործողություններ սկսել «Հաքքանիի» ահաբեկիչների դեմ, բայց պակիստանյան կողմը տարբեր պատճառներով հրաժարվել է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)